Հայաստանի կողմից հետախուզման մեջ գտնվող Թուրքիայի քաղաքացուն ձերբակալել են ռուս-ղազախական սահմանին
Ռուսաստանցի սահմանապահներն Աստրախանի մարզի «Կարաուզեկ» հսկիչ-անցակետում ձերբակալել են Թուրքիայի 53-ամյա քաղաքացու, որը հետախուզման մեջ էր գտնվում Հայաստանի տարածքում կատարած հանցանքի համար, գրում է «Российская газета»-ն:
Ինչպես հայտնել են ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության Կալմիկիայի և Աստրախանի մարզի սահմանապահ վարչությունից, Թուրքիայի քաղաքացու դեմ Հայաստանում հարուցված է քրեական գործ՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման և անզգուշությամբ անձի առողջությանը վնաս հասցնելու հոդվածով:
Նշվում է, որ տղամարդն իր Mercedes մեքենայով Ստամբուլից ուղևորվելիս է եղել Ղազախստանի տարածք: Այժմ նրան փոխանցել են ոստիկանությանը՝ հետագա ընթացակարգային գործողությունների համար:










