82-ամյա Բեռլուսկոնին իր թեկնածությունն է առաջադրել Եվրախորհրդարանի ընտրություններում
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարել է իր թեկնածությունը Եվրախորհրդարանի ընտրություններում առաջադրելու մասին:
Այս մասին հայտնում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով իտալական աղբյուրներին:
«Իմ պատկառելի տարիքում պատասխանատվության զգացումով որոշել եմ մասնակցել ընտրություններին Եվրոպայում, որտեղ պակասում է աշխարհի մասին մտածողությունը»,- 82-ամյա քաղաքական գործչին մեջբերում է La Repubblica թերթը: Բեռլուսկոնին համապատասխան ելույթով հանդես է եկել Սարդինիայում:
«Առա'ջ, Իտալիա» կուսակցությունը գլխավորող գործիչն ընդգծել է, որ տիրապետում է անհրաժեշտ գիտելիքների և փորձի Եվրախորհրդարանում հաջող գործունեություն ծավալելու համար:
«Իմ գիտելիքներով, իմ փորձով և համոզելու կարողությամբ, կարծում եմ, կկարողանամ կարևոր դեր խաղալ և այնպես անել, որ եվրոպացիները հասկանան, որ մենք վտանգի առաջ չենք կանգնում՝ հեռանալով արևմտյան արժեքներից»,- հավելել է Բեռլուսկոնին:
Եվրախորհրդարանի ընտրությունները տեղի կունենան 2019-ի մայիսին:










