Ավտոներկրողների բողոքի ակցիան՝ կառավարության դիմաց (տեսանյութ)
Ավտոներկրողները կրկին բողոքի ակցիա են իրականացնում: Այս անգամ ցույցի մասնակիցները հավաքվել են կառավարության դիմաց, բայց պահանջները նույնն են:
Ավտոներկրողներին անհանգստացնում է 2018 թվականի ամռանը կառավարության ընդունած որոշումը, ըստ որի՝ ավտոմեքենայի նվիրատվությունը պետք է հարկվի: Ավտոներկրողները ՊԵԿ նախագահին քննադատում են նաև նախորդ տարվա ընթացքում հսկիչ գներից 30% պակաս մաքսազերծումը վերացնելու համար: Ըստ նրանց՝ 2019-ի համար էլ մաքսազերծման գներն ավելացել են շուրջ 500 դոլարով:
Ավտոներկրողները հունվարի 11-ին բողոքի ակցիան էին նախաձեռնել Բրազիլիայի հրապարակում՝ պահանջելով մաքսազերծման գների իջեցում և վարչապետ պաշտոնակատարի հետ խոստացված հանդիպման կազմակերպում, որի ընթացքում կներկայացնեն իրենց բողոքներն ու առաջարկները: Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը չկայանալու դեպքում ավտոներկրորղները հայտարարել են, որ կվերսկսվեն բողոքի գործողությունները:










