Լիոնում պայթյուն է որոտացել ուսանողական ավանի տարածքում, կան տուժածներ (տեսանյութ)
Ֆրանսիայի Լիոն քաղաքում պայթյուն է որոտացել տեղի համալսարանի ուսանողական ավանի տարածքում: Ըստ նախնական տվյալների՝ թեթև մարմնական վնասվածքներ է ստացել 3 մարդ, զոհերի մասին տվյալներ չկան:
Ինչպես հաղորդում է BFMTV-ն, սկզբում հրդեհ է բռնկվել հերմետիզացիայի աշխատանքների հետ կապված, այնուհետև պայթել են տարածքում պահվող գազի բալոնները:
Նշվում է, որ դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայությունները, հրշեջ-փրկարարները կանխում են հրդեհի տարածումը: Շենքում գտնվողները տարհանվել են:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Important incendie sur la campus de la Doua au Nord de Lyon pic.twitter.com/XkMiGOPc9D
— Florent Derue (@florentderue) January 17, 2019










