ԱՄԷ հրատարակչական ասոցիացիան ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի գրքերը թարգմանելու և հրատարակելու ցանկություն է հայտնել
Նախագահ Արմեն Սարգսյանի Արաբական Միացյալ Էմիրություններ պաշտոնական այցի շրջանակում Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանն այցելել է Արաբական Միացյալ Էմիրությունների հրատարակչական ասոցիացիա և հանդիպել ասոցիացիայի գործադիր տնօրեն Ռաշիդ Ալկուսի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
Նրանք խոսել են գրքի ու հրատարակչական գործին առնչվող արդի խնդիրների ու հեռանկարների մասին։ ԱՄԷ հրատարակչական ասոցիացիայի գործադիր տնօրենը ցանկություն է հայտնել թարգմանել և հրատարակել տիկին Նունե Սարգսյանի հեղինակած գրքերից։










