ԱՄՆ-ում փրկել են սառցապատ ջրափոսն ընկած երեխային (տեսանյութ)

15:56 • 17.01.19

ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի Նեյփերվիլ քաղաքում 11-ամյա երեխան խրվել է սառած մակերեսով ջրափոսի մեջ և չի կարողացել դուրս գալ:

Շուտով ժամանել են հրշեջ-փրկարարներն ու դուրս հանել երեխային: Նրան հիվանդանոց են ուղեկցել՝ հաստատելու, որ նրա հետ ամեն ինչ կարգին է:


Քաղաքի փրկարար ծառայությունը Facebook-ում հրապարակել է դեպքը լուսաբանող տեսանյութը:


«Մեր անձնակազմի բոլոր անդամները լավ պատրաստված են ջրում փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար»,- ասվում է տեսանյութի մեկնաբանության մեջ: