Սոբչակը, որին Ուկրաինայում «Կրեմլի լրտես» էին համարել, ժամանել է Կիև (տեսանյութ)

16:04 • 17.01.19

Ռուս հաղորդավարուհի, ՌԴ նախագահի նախկին թեկնածու Քսենիա Սոբչակը ժամանել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիև, այս մասին նա տեղեկացրել է Instagram-ի իր պաշտոնական էջի «սթորիների» բաժնում:

Հաղորդավարուհին կիսվել է Կիևի Եվրոպական հրապարակից տեսանյութով ու գրել. «Դե, բարև Կիև»:

Անցյալ տարվա մարտին Սոբչակը հայտնվել էր ուկրաինական «Миротворец» կայքի «սև ցուցակում»՝ «գիտակցաբար Ուկրաինայի պետական սահմանը խախտելու» համար: Այդ կայքում տեղադրվում են մարդկանց անձնական տվյալները, որոնց Կիևը համարում է անջատողական կամ «Կրեմլի լրտես»:

Հայտնի է, որ Սոբչակը Ղրիմ է այցելել 2014 թվականին: ՌԴ-ին միացված թերակղզում, որը մինչ 2014-ը գտնվել է Ուկրաինայի կազմում, ռուս հաղորդավարուհին, ըստ ուկրաինական կողմի, արդարացրել է թերակղզու միացումը Ռուսաստանին: Բացի այդ, կայքը Սոբչակին մեղադրել է հասարակական կարևորություն ունեցող տեղեկատվությունը քաղաքական դիվիդենտներ շահելու նպատակով օգտագործելու համար:

Հայտնի է, որ Սոբչակի այցը Կիև մեծ իրարանցում է առաջացրել Ռուսաստանում: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հաղորդավարուհին բացատրել է, որ եկել է իր ընկերուհուն այցի: Նա խոստովանել է, որ լրագրողները հանգիստ չեն տալիս իրեն անընդհատ զանգելով:

«Այսինքն՝ անհնա՞ր է պատկերացնել, որ պարզապես կարելի է սիրել Կիև այցելելը և այնտեղ ընկերներ ունենալ՝ առանց քաղաքական կոնտեքստի: Սա ի՞նչ դժոխք է», - գանգատվել է Սոբչակը: