Թբիլիսիում բնակելի շենքում գազի պայթյունի առնչությամբ հունվարի 17-ը սգո օր է հայտարարվել

12:25 • 17.01.19

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի որոշմամբ երեկ երեկոյան բնակելի շենքում տեղի ունեցած գազի պայթյունի առնչությամբ հունվարի 17-ը մայրաքաղաք Թբիլիսիում սգո օր է հայտարարվել, գրում է apsny.ge կայքը:

Որոշման համաձայն՝ երկրի բոլոր վարչական կառույցներում և արտերկրում Վրաստանի դիվանագիտական կառույցների տարածքում կխոնարհվի ազգային դրոշը:

Հիշեցնենք, որ բնական գազի արտահոսքից առաջացած պայթյունի հետևանքով 4 մարդ է  զոհվել, ևս 7-ը տուժել են: Զոհերից մեկը 4-ամյա երեխա է: