ՀՊՏՀ խորհրդի նախագահ է ընտրվել «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ նախագահ Վահան Մովսիսյանը
Հայաստանի պետական տնտեսագիտական խորհրդի նախագահ է ընտրվել «Համայնքների ֆինանսիստների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Վահան Մովսիսյանը (լուսանկարում ձախից 4-րդն է)։
Այս մասին հայտնում է ՀՊՏՀ ուսանողական խորհրդի ֆեյսբուքյան պաշտոնական էջը:
Նշված է նաև, որ Մովսիսյանն ընտրվել է 24 կողմ, 1 ձեռնպահ ձայներով:
Հիշեցնենք. որ 2018թ. դեկտեմբերի 20-ին ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը:










