Զինված անձը մտել է Բաղրամյան պողոտայում գտնվող «SAS» սուպերմարկետ և ցանկացել գումար հափշտակել
Հունվարի 17-ի գիշերը ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ զինված անձը մտել է Բաղրամյան պողոտայում գտնվող սուպերմարկետ և ցանկանում է գումար հափշտակել:
Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանն ասաց.
«Հունվարի 17-ին՝ ժամը 3:15, զանգահարել է մի քաղաքացի և հայտնել, որ անհայտ անձը զինված մտել է Բաղրամյան պողոտայում գտնվող սուպերմարկետ և ցանկացել գումար հափշտակել»:
Ոստիկանությունից հայտնեցին, որ մեկնել է օպերատիվ խումբ, կատարվում է նախաքննություն:
Հավելենք, որ shamshyan.com-ի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Բաղրամյան պողոտայում գտնվող «SAS» սուպերմարկետում:










