Հնդկաստանի Ռաջաստան նահանգում տարվա սկզբից ի վեր «խոզի գրիպից» 40 մարդ է մահացել
Հնդկաստանի հյուսիսային Ռաջաստան նահանգում տարվա սկզբից ի վեր գրանցվել է գրիպի N1N1 վիրուսից մահվան առնվազն 40 դեպք, գրում է РИА Новости-ն՝ նահանգի առողջապահության վարչությանը հղումով:
Հաղորդվում է, որ հունվարի 1-17-ն ընկած ժամանակահատվածում վիրուսի 1036 դեպք է գրանցվել: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2018թ. երկրի հյուսիսում մարդկանց մոտ «խոզի գրիպի» 15 հազար դեպք է գրանցվել:
Նահանգի իշխանությունների կողմից վիրուսի տարածման դեմ առայժմ հատուկ միջոցներ չեն ձեռնարկվում:










