Ճապոնիայի դպրոցներից մեկում հրդեհի հետևանքով առնվազն 40 երեխա է հոսպիտալացվել

16:37 • 18.01.19

Ճապոնիայի Օսակա պրեֆեկտուրայի տարրական դպրոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով շմոլ գազից թունավորման կասկածանքով առնվազն 40 երեխա է հոսպիտալացվել, գրում է «Կիոդո» գործակալությունը:

Ըստ հակահրդեհային ծառայությունների տրամադրած տեղեկության՝ հրդեհն առաջացել է դպրոցական խոհանոցի տարածքում: Բռնկված հրդեհը մարելը տևել է ընդամենը 10 րոպե, սակայն մի քանի տասնյակ երեխա դրանից հետո գանգատվել է վատ ինքնազգացողությունից:

Հիվանդանոց տեղափոխված բոլոր երեխաները գիտակից վիճակում են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Ենթադրվում է, որ հրդեհի առաջացման պատճառ է դարձել խոհանոցում միացված սալօջախի վրա թողնված յուղով տապակը: