Ճապոնական ծովում գտել են իրար բախված երկու Սու-34 տեսակի կործանիչներից մեկի օդաչուին, նա ողջ է
Ճապոնական ծովում գտնվել է այսօր Ռուսաստանի Հեռավոր Արևելքի երկնքում իրար բախված երկու Սու-34 տեսակի կործանիչներից մեկի օդաչուն, նա ողջ է, այս մասին հաղորդում է «Звезда» հեռուստաալիքը՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությանը:
Օդաչուին վերևից նկատել է Մի-8 ուղղաթիռի անձնակազմը, փրկարարական գործողությունն իրականացվել է 4 բալանոց փոթորկի պայմաններում: Նշվում է, որ օդաչուն բարձրացվել է ուղղաթիռ, նրա վիճակը բավարար է գնահատվում:
Փրկարարական գործողությունը շարունակվում է:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ինքնաթիռներն ուսումնամարզական թռիչքի ժամանակ բախվել են միմյանց, անձնակազմի անդամներն ինքնանետվել են:










