Տեխասում եկեղեցու մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով կին է զոհվել

10:02 • 18.01.19

ԱՄՆ Տեխաս նահանգում հրաձգություն է տեղի ունեցել տեղի կաթոլիկ եկեղեցիներից մեկի մոտ, զոհվել է մի կին, ևս մի մարդ ստացել է մարմնական վնասվածքներ, այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը:

Ըստ առկա տվյալների՝ միջադեպը տեղի է ունեցել Հյուսթոնից հյուսիս-արևելք, հրաձգությունից հետո եկեղեցու մոտ գտնվող ավտոկայանատեղիում կնոջ դի է հայտնաբերվել: Եվս մի տուժած գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Հրաձգության պատճառն ու դրա մասնակիցների ինքնությունն անհայտ է մնում: Այլ տեղեկություններ չեն փոխանցվում: