Եգիպտոսի մայրաքաղաքն ավազամրրիկի պատճառով նարնջագույն է «դարձել» (լուսանկարներ)

13:54 • 19.01.19

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ավելի քան 48կմ/ժ արագությամբ ավազամրրիկ է մոլեգնել, որի պատճառով քաղաքը նարնջագույնով է պատվել, գրում է Daily Mail-ը:

Իշխանությունները զգուշացրել են բնակիչներին շնչառական խնդիրներից խուսափելու համար մնալ տանը:


Եղանակի պատճառով փակվել են Ալեքսանդրիայի և Սուեզի նավահանգիստները, Կահիրեի օդանավակայանում մի քանի թռիչք է հետաձգվել: Կատաղի քամին Նեղոսի ափերին արմավենիներ է արմատախիլ արել: