Պերուում ու Էկվադորում հզոր երկրաշարժեր են տեղի ունեցել
Ուրբաթ՝ հունվարի 18-ին, Պերուում ու Էկվադորում հզոր երկրաշարժեն են գրանցվել, հաղորդում է РИА Новости-ն:
Ինչպես տեղեկացնում է Էկվադորի երկրաֆիզիկայի ինստիտուտը, Մորոնա Սանտյագո նահանգում՝ Պերուի հետ սահմանին գրանցվել են 5.95 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ, որոնց էպիկենտրոնը գտնվել է 25.5 կմ խորության վրա:
Միևնույն ժամանակ, ինչպես հաղորդում է Պերուի երկրաֆիզիկայի ինստիտուտը, 5.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել նաև Պերուում՝ Էկվադորի հետ սահմանին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 111 կմ խորության վրա:
Ստորգետնյա ցնցումների հետևանքով ավերածությունների, տուժածների ու զոհերի մասին որևէ տեղեկություն չի հաղորդվել:










