Հազարավոր լեհեր մասնակցել են Գդանսկի սպանված քաղաքապետի հուղարկավորության արարողությանը (լուսանկարներ, տեսանյութ)
Լեհաստանի Գդանսկ քաղաքի՝ օրերս սպանված քաղաքապետ Պավել Ադամովիչի մարմինը տեղափոխող տրանսպորտային միջոցը շրջել է քաղաքի փողոցներով՝ հասցնելով այն թաղման վայր: Սգո արարողությանը մասնակցել են հազարավոր մարդիկ, հայտնում է korrespondent.net-ը:
Նշվում է, որ քաղաքապետի մարմինը հողին կհանձնեն այսօր:
Քաղաքապետի մարմինը տեղափոխող տրանսպորտային միջոցն ուղեկցել են բազմաթիվ մարդիկ, որոնք քաղաքի զինանշանով և Լեհաստանի ազգային դրոշներն են բռնել:
Հիշեցնենք, որ հունվարի 13-ին բարեգործական համերգի ժամանակ բեմում գտնվող Ադամովիչի վրա դանակով զինված տղամարդ էր հարձակվել: Հաջորդ օրը Գդանսկի քաղաքապետը մահացել էր հիվանդանոցում:
Հարձակում կատարած անձը 27 տարեկան է: Իր արարքը նա պատճառաբանել է նախկին իշխանությունների դեմ վրեժխնդրությամբ, որոնց օրոք բանկեր թալանելու համար 5,5 տարվա ազատազրկման է դատապարտվել: Տղամարդու խոսքով՝ բանտում նրա հետ շատ վատ են վարվել, իսկ դա տեղի է ունեցել այժմյան ընդդիմադիր «Քաղաքացիական հարթակ» կուսակցության իշխանության օրոք, որի անդամ էր նաև Ադամովիչը:













