Կառավարության աշխատակազմի Բաղրամյան 26-ից տեղափոխվելն ընթացքի մեջ է, արդեն մեկ մասնաշենքի գույքը տեղափոխվում է․ Կառավարություն

18:20 • 19.01.19

Կառավարության աշխատակազմի Բաղրամյան 26-ից Կառավարական տուն  1 տեղափոխվելն ընթացքի մեջ է: Այս մասին Tert.am-ին հայտնեցին Կառավարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Տեղափոխման հետ կապված վերջնաժամկետ չկա: Առաջիկայում տեղափոխման գործընթացը կավարտվի, բայց կոնկրետ ժամկետ չկա: Արդեն Բաղրամյան 26-ի  մասնաշենքերից մեկի գույքը տեղափոխվում է»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերին Կառավարությունն ընդունել էր  նախագիծ, որով նախատեսվում էր հանրապետության նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից տեղափոխել Բաղրամյան 26 հասցե, իսկ վարչապետի նստավայրը՝ Բաղրամյան 26 հասցեից Հանրապետության հրապարակ՝ Կառավարական տուն 1:

Նշենք, որ մամուլում տեղեկություն էր տարածվել, ըստ որի՝ նախագահի` Բաղրամյան 26 վերադառնալուց հետո Մաշտոցի 47 հասցեում գտնվող տարածքը կհանձնվի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանին` որպես նստավայր։