Թինա Կանդելակին բացահայտել է Մարգարիտա Սիմոնյանի սննդակարգի գաղտնիքը
Հայտնի հաղորդավարուհի, ռուսական Матч-ТВ հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին իր ինստագրամյան էջում կիսվել է ընկերուհու՝ RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի սննդակարգի բաղադրատոմսով:
«Երեկ Մարգարիտայի հետ երկար քննարկում էինք դիետաները: Երկուսս էլ տանջվել ենք, ես շարունակում եմ, իսկ նա գտել է ելքը: Առավոտից Մարգոն թագավորական նախաճաշ է անում: Այնպիսի ուտելիքներ է ուտում, որոնց մասին ես կարող եմ միայն երազել՝ պիցցա, խինկալի, օսական կարկանդակ: Հասկանալի է, որ նման նախաճաշից հետո մինչև 17:00-ն ուտել չես ցանկանա, իսկ 17-ից հետո եթե ուտել, ապա միայն սպիտակուց: Այսինքն՝ առանց բանջարեղենի հետ խառնելու, ինչպես ես եմ սիրում, միայն սպիտակուց»,- Rusarminfo-ի հաղորդմամբ՝ գրել է Կանդելակին:










