Մոսկվայում կողոպտել են հայազգի գործարարի տունը

00:53 • 19.01.19

Նոր Մոսկվայում կողոպտել են էլիտար բնակավայրերի շինարարությամբ զբաղվող գործարար Սերգեյ Ղազարյանի տունը:

Ինչպես հաղորդում է РЕН ТВ-ն, գողերը տուն են մտել անտառի կողմից՝ պատուհանից ներխուժելով քոթեջ: Առկա տեղեկության համաձայն՝ հանցագործները տնից տարել են ոսկյա զարդեր պարունակող երկու չհրկիզվող պահարան և 1,5 մլն ռուբլի:

Նշվում է, որ տուժողը ներկա պահին գտնվում է Դուբայում: Նա չի կարողացել միանգամից կազմել գողացված իրերի ցանկը և խոստացել է դա անել տուն վերադառնալուն պես:

Հանցագործներն իրենց հետ տարել են նաև տեսահսկման համակարգի ֆիքսած տեսագրությունները:

Մոսկվայում կողոպտել են հայազգի գործարարի տունը