Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել կամ չեղարկվել է ավելի քան 40 չվերթ
Լույս շաբաթ մոսկովյան օդանավակայաններում հետաձգվել է ավելի քան 30 չվերթ, չեղարկվել՝ 13-ը: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, այդ մասին հետևում է «Яндекс. Расписание» ծառայության տվյալներից:
Մոսկովյան ժամանակով ժամը 01:46-ի դրությամբ (երևանյան ժամանակով՝ ժամը 02:46-ի դրությամբ) «Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 4 չվերթ, 7-ը՝ չեղարկվել:
«Վնուկովո» օդանավակայանում 1 չվերթ հետաձգվել է, ևս 6-ը՝ չեղարկվել, իսկ «Շերեմետևո»-ում հետաձգվել է 26 չվերթ:










