Փարիզում «դեղին բաճկոններն» անցկացնում են բողոքի տասերորդ ակցիան. մայրաքաղաքում 5000 ոստիկան է հերթապահում

20:28 • 19.01.19

Փարիզում մեկնարկել է «դեղին անթև բաճկոններ» շարժման կողմնակիցների տասերորդ բողոքի ակցիան: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

Շաբաթ օրն անցկացվող ցույցերի ժամանակ կարգուկանոնի պահպանման համար փողոց է դուրս եկել ոստիկանության 5000 աշխատակից: Բացի այդ, լիակատար պատրաստականության վիճակի է բերվել մայրաքաղաքային ոստիկանության հատուկ զրահատեխնիկայի 8 միավոր: 

 Ինչպես հաղորդվում է, այսօր ևս, ինչպես և «դեղին բաճկոնների» անցած ցույցերի ժամանակ փակվել են մայրաքաղաքի մի շարք թաղամասեր, մասնավորապես Ելիսեյան դաշտերը, Համաձայնության հրապարակը, Ելիսեյան պալատի և ԱԳՆ շենքի հարակից տարածքները:

Շարժման ֆեյսբուքյան էջում հաղորդվել է, որ իրենք մտադիր են երթը սկսել Հաշմանդամների տան մոտից, ապա անցնել Փարիզի փողոցներով: Այսօրվա միջոցառումն ստացել է «Գործողություն 10. միլիոնը Փարիզում»:  

Հիշեցնենք, որ շարժման բողոքի առաջին ակցիան անցկացվել է նոյեմբերի 17-ին, որից հետո կրկնվում է ամեն շաբաթ:

Տեսանյութն՝ այստեղ: