Հայտնի պրանկերները խոստովանել են, որ հնարավոր չէ զանգահարել Պուտինին

20:38 • 19.01.19

Ռուս հայտնի պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովը (Վովան) և Ալեքսեյ Ստոլյարովը (Լեքսուս), որոնք հեռախոսազանգերի միջոցով կատակներ անում տարբեր քաղաքական գործիչների հետ, ուկրաինական Страна պարբերականին տված հարցազրույցում խոստովանել են, որ չէին կարողանա զանգահարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

Լեքսուսի խոսքով՝ ռուս նախագահի հետ կապ հաստատելը հեշտ գործ չէ, քանի որ նա անձնական հեռախոս չունի և օգտվում է կապի պաշտպանված համակարգից: «Տեսականորեն նույնիսկ եթե ցանկանայինք, չէինք կարողանա զանգել նրան», -հավելել է նա:

Վերջինս ընդգծել է, որ Պուտինին նրա անվտանգության ծառայության ղեկավարի միջոցով զանգահարելու տարբերակը նույնպես չի անցնի, քանի որ անվտանգության աշխատակիցներն իրենց գիտեն:

Պատասխանելով հարցին, թե արդյոք իրենք կփորձեն կատակել երկրի ղեկավարի հետ, Լեքսուսն ասել է. «Եթե լինի առիթ»: