Շահումյան փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

09:21 • 20.01.19

Հունվարի 19-ին՝ ժամը 23:15-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Շահումյան 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:11-ին, մարվել՝ 00:42-ին:

Այրվել են տանիքի (մոտ 50 քմ) փայտե և գիպսաստվարաթղթե կառուցատարրերը՝ մոտ 20 քմ:

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: