Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

13:58 • 20.01.19

Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 20-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ, եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով՝ Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար։

Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների 
նախարարության լրատվական ծառայությունից: