Արմավիրի մարզում բախվել են Mercedes-ն ու 07-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց. Shamshyan.com

01:03 • 20.01.19

Հունվարի 19-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21.50-ի սահմաններում Էջմիածին-Աշտարակ ավտաճանապարհի Դաշտ գյուղի վարչական տարածքում ճակատ ճակատի բախվել են ՎԱԶ-2107 մակնիշի 96 TT 222  համարանիշի և Mercedes մակնիշի 35 VM 330 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: