Բոլիվիայում երկու ավտոբուսի` իրար բախվելու հետևանքով մոտ 22 մարդ է զոհվել
Բոլիվիայում երկու ավտոբուսի մասնակցությամբ վթարի հետևանքով առնվազն 22 մարդ է զոհվել, 37-ը վիրավորվել են, հաղորդում է ABI գործակալությունը` հղում անելով ոստիկանության հայտնած տվյալներին:
Աղբյուրի փոխանցմամբ` ավտոբուսներն իրար են բախվել Չալյապատա քաղաքում: Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունը պարզում է միջադեպի հանգամանքները: Վարկած կա, որ ավտոբուսներն իրար են բախվել, երբ դրանցից մեկը փորձել է վազանց կատարել:










