Տրիպոլիում զինված բախումների հետևանքով զոհվել է Ruptly գործակալության թղթակիցը
Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում չորեքշաբթի սկսված զինված բախումների հետևանքով զոհվել է RT Ruptly գործակալության թղթակից, լիբիացի Մուհամմեդ Խալիֆան: Լրագրողի հարազատները հաստատել են տեղեկությունը:
Մուհամմեդ Խալիֆը դարձել է Տրիպոլիում զինված բախումների 15-րդ զոհը:
«Շատ հետաքրքիր էր նրա հետ աշխատելը, նա շատ հուսալի, շատ համեստ մարդ էր` հրաշալի բնավորությամբ», - նշել են Ruptly-ի` նրա գործընկերները:
Խալիֆան Ruptly-ում է աշխատում 2016 թվականից: Այդ ընթացքում գործակալության համար պատրաստել է մոտ 30 հոդված:
Լրագրողն ուներ կին և 5 ամսական դուստր:
Հիշեցնենք, որ հունվարի 16-ին Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի հարավային Կասր Բեն-Գաշիր շրջանում բախումներ են սկսվել Տրիպոլիի պաշտպանական ուժերի և 7-րդ հետևակային բրիգադի միջև: Բախումների հետևանքով զոհվել էր 14, վիրավորվել` 60 մարդ: Զոհվածներից մեկի ինքնությունը դեռ չի պարզվել:










