ԱՄՆ-ի օդանավակայաններում վատ եղանակի պատճառով չեղարկվել է ավելի քան հազար չվերթ

06:22 • 20.01.19

ՌԴ արտգործնախարարության ճգնաժամային կենտրոնը զգուշացրել է Ռուսաստանի քաղաքացիներին դեպի ԱՄՆ ավելի քան հազար չվերթի չեղարկման մասին: Պատճառը  Միացյալ Նահանգներում տեղացող հորդառատ անձրևներն ու առատ ձյունն են: Այդ մասին ասված է կենտրոնի Twitter-ի էջում տեղադրված հաղորդագրության մեջ:

«ԱՄՆ-ի կենտրոնական և հյուսիսարևելյան հատվածներում հորդառատ անձրևների և ձյան տեղումների պատճառով Չիկագոյի, Բոստոնի, Նյու Յորքի և մի շարք այլ քաղաքների օդանավակայաններում չեղարկվել է ավելի քան հազար չվերթ», - նշված է հաղորդագրության մեջ:

Ավելին, Նյու Ջերսի և Փենսիլվանիա նահանգներում վատ եղանակի պատճառով հայտարարվել է արտակարգ դրություն: