ԱԺ-ում ընթացան խորհրդարանական ճեպազրույցները (տեսանյութ)

11:07 • 21.01.19

Ազգային ժողովում մեկնարկել են խորհրդարանական ճեպազրույցները: Սա 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին ճեպազրույցներն են:

Առաջինը լրագրողների հետ հանդիպում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, ապա «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները:

Ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի՝ յուրաքանչյուր խմբակցության տրվում է 20 րոպե ժամանակ: Խմբակցության անդամներին նաև իրավունք է տրվում ներկայացնել իրենց դիտարկումները անցած քառօրյայի վերաբերյալ, իսկ դրանից հետո լրագրողներն են հարցերով դիմում պատգամավորներին: