Արաբկիրում գտնվող վարկային կազմակերպության վրա հարձակում է եղել, դանակով զինված անձը գումար է հափշտակել

11:12 • 21.01.19

Արաբկիրում գտնվող վարկային կազմակերպության վրա հարձակում է եղել, հափշտակել են գումար:

Տեղի ունեցածի վերաբերյալ Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալը՝ Էդգար Ջանոյանը, ասաց, որ հարձակման մասին ոստիկանությանը հայտնել է կազմակերպության աշխատակիցը. «Հունվարի 21-ին՝ առավոտյան ժամը 9:15-ին, նշված ընկերության աշխատակիցը զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ 9:10 դիմակավորված անձը մուտք է գործել Արաբկիրի տարածքում գտվող վարկային կազմակերպություն և հափշտակել գումար»:

Ոստիկանությունից հայտնեցին, որ պարզվել է, որ հարձակում գործած անձը եղել է դանակով զինված: Դեպքի հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն: