ԿԳ նախարարն անակնկալ այցելել է Վահան Թեքեյանի անվան թիվ 92 դպրոց. տնօրենը նկատողություն կստանա

14:26 • 22.01.19

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ անակնկալ այցելել է Վահան Թեքեյանի անվան թիվ 92 դպրոց:

«Այսօր անակնկալ այցելել եմ Վահան Թեքեյանի անվան թիվ 92 դպրոց: Այցի հետևանքով տնօրենը կստանա նկատողություն՝ առաջին դասարանցիներին մի քանի քառակուսի մետր տարածքում տեղավորելու և նորմերը չպահպանելու համար:

Նկատողության ծանրությունը կախված կլինի տնօրենի զեկուցագրից և հետագա ուսումնասիրությունների արդյունքներից»,-գրել է նախարարը: