Դիմել եմ Պաշտպանության նախարարությանը, որ ինձ թույլ տան գնալ սահմանագոտի. Ալեքսանդր Լապշին
Իմ այցն ունի տուրիստական նպատակ. Երևանում լրագրողների հետ հանիպմանն այս մասին ասաց ՌԴ և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը՝ հավելելով, որ ծրագրում է Հայաստանում մնալ մինչև փետրվարի վերջ:
«Ես ցանկանում եմ մեքենա վարձակալել և պտտվել երկրով, տեսնել այն, ինչ չեմ տեսել: Բացի այդ, դիմել եմ պաշտպանության նախարարությանը, որ ինձ թույլ տան գնալ սահմանագոտի, որպեսզի պատմեմ այն մարդկանց կյանքի մասին, որոնք հայտնվում են ադրբեջանական կրակահերթի տակ: Լինելու եմ Նոյեմբերյանում և մի քանի այլ վայրերում ևս»,- ասաց նա:
Ալեքսանդր Լապշինի խոսքով՝ լինելու է Սյունիքում՝ Մեղրիում: 140 երկրներում եղած բլոգերի համարը Հայաստանը հետաքրքիր է՝ և՛ բնությամբ, և՛ ճարտարապետությամբ, և շատ հետաքրքիր և ոչ սովորական ժողովրդով: «Կարելի է անվերջ այդ մասին խոսել, բայց կարճ կլինեմ»,- ասաց նա:
Լապշինի խոսքով՝ այս անգամ նա Արցախում չի լինելու: Ըստ նրա՝ պատճառն այն չէ, որ գնալը վտանգավոր է, այլ որովհետև հիմա պահը հարմար չէ. այնտեղ սոցիալական բողոքներ են, և իր՝ Արցախում լինելու փաստը Ադրբեջանի իշխանությունները կարող են օգտագործել՝ հանրության ուշադրությունը շեղելու համար:










