200 կգ կշռող ուղևորը ստիպել է բորտուղեկցորդուհիներին օգնել իրեն կարիքները հոգալու հարցում
Գերծանր քաշային ուղևորը ստիպել է թայվանական «EVA Air» ավիաընկերության բորտուղեկցորդուհիներին օգնել իրեն` օդանավի զուգարանում կարիքները հոգալու հարցում, հաղորդում է Daily Mail-ը:
Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 19-ին` Լոս Անջելես-Թաոյուան չվերթի ժամանակ: Այդ մասին պատմել է այդ օդանավի բորտուղեկցորդուհիներից մեկը`Կուոն: Նրա խոսքով` մոտ 200 կգ կշռող ամերիկացին օդանավ է բարձրացել սայլակով և պահանջել, որ իր մեծ չափսերի պատճառով իրեն երեք նստատեղ տրամադրեն: Քանի որ ինքնաթիռը լիքը չի եղել, բորտուղեկցորդուհիները կատարել են նրա խնդրանքը:
Ավելի ուշ պարզվել է, որ «հսկա» ուղևորը չի տեղավորվում էկոնոմ դասի զուգարանում, և նրան ստիպված ուղեկցել են բիզնես դասի զուգարան: Բորտուղեկցորդուհին նշել է, որ ամերիկացին հրամայել է իրենց հանել իր շալվարը, սակայն իրենք չեն համաձայնել: «Ես նրան ասացի, որ չեմ անի դա, իսկ նա սկսեց գոռալ և սպառնաց, որ կկեղտոտի հատակին», - դժգոհել է Կուոն: Բորտուղեկցորդուհիներն օգնել են ուղևորին նաև հագնել շալվարը, չնայած նրա կոպիտ և նվաստացուցիչ վերաբերմունքին:
Թաոյուանում պահանջել են, որ ավիաընկերությունն անձնակազմը համալրի նաև տղամարդ-բորտուղեկցորդներով` նման տհաճ իրավիճակներից խուսափելու համար:










