Չինուհի բլոգերը, որին փրկել էին այրվող շենքից, մեկ օր անց ինքնասպան է եղել

23:30 • 22.01.19

Չինուհի բլոգերը, որը հայտնի է Լյու ազգանունով, ինքնասպանություն է գործել դեմքի անհաջող պլաստիկ վիրահատությունից հետո:

Ինչպես հաղորդում է South China Morning Post-ը, մահից մեկ օր առաջ 23-ամյա չինուհուն տարհանել էին այրվող շենքից: Երբ վերջինիս փրկել են, նա ձեռքերով ծածկել էր դեմքը և ասում էր, որ չի ուզում, որ իրեն ինչ-որ մեկը տեսնի:

Հաղորդվում է, որ բլոգերը որոշել էր փոխել արտաքինն իր ալիքի հետևորդների թիվն ավելացնելու համար, սակայն վիրահատությունն անհաջող էր անցել, ինչից հետո նա տնից դուր չէր գալիս՝ դեմքը ցույց չտալու համար:

Չինական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ վիրահատությունից հետո նա մի քանի անգամ արդեն փորձել էր ինքնասպան լինել: