Թաթար երգչուհին հանկարծամահ է եղել ելույթի ընթացքում (տեսանյութ)

19:39 • 22.01.19

53-ամյա թաթար երգչուհի Ֆանիա Խալիուլովան հանկարծամահ է եղել համերգի ժամանակ բեմում ելույթ ունենալիս, այս մասին գրում է Dimgrad24.ru կայքը:

Նշվում է, որ երգչուհու ինքնազգացողությունը կտրուկ վատացել է հենց ելույթի ժամանակ, կինն ուշաթափ վիճակում ընկել է գետնին, ներկաները շտապօգնություն են կանչել:

Դեպքի վայր ժամանած բժիշկները շտապ հոսպիտալացրել են երգչուհուն: Նրա կյանքը, սակայն, փրկել այդպես էլ չի հաջողվել:

Ենթադրվում է, որ 53-ամյա Խալիուլովայի մահվան պատճառը սրտի կանգն է եղել: Խալիուլովան երաժշտական գործունեությունից բացի հայտնի էր նաև որպես թաթարական ազգային տոների վարող: