Ֆրանսիայում ձյան առատ տեղումներ են գրանցվել (լուսանկարներ, տեսանյութ)

23:05 • 22.01.19

Ֆրանսիայի մի շարք շրջաններում ձյան առատ տեղումներ են սկսվել: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին երեքշաբթի հաղորդել է տեղի հեռուստատեսությունը:

Ձյան առատ տեղումներ են գրանցվել Իլ դը Ֆրանս, Նորմանդիա և Վերին Վիեն շրջաններում: Տարբեր վայրերում ձյան ծածկույթն արդեն կազմում է 3-8 սմ:

Որոշ շրջաններում սահմանափակվել է ավտոմեքենաների երթևեկության արագությունը: Վտանգավոր բեռներ տեղափոխող բեռնատար ավտոմեքենաներին և տրանսպորտային միջոցներին արգելվում է երթևեկել մի շարք մայրուղիներով:

Միևնույն ժամանակ նշվում է, որ Ֆրանսիայի մայրաքաղաքում եղանակային փոփոխությունների պատճառով փակվել է Էյֆելյան աշտարակը:

Տեսանյութը՝ այստեղ: