Վրաստանում գրանցվել է «խոզի գրիպից» մահացության 19-րդ դեպքը. մահացել է 32-ամյա կին
Վրաստանի Քութաիսի քաղաքի հիվանդանոցում գրիպի N1N1 վիրուսի բարդացման հետևանքով 32-ամյա կին է մահացել, հաղորդում է Sputnik գործակալության վրացական տարբերակը:
Ըստ հաղորդվող տեղեկատվության՝ կինը հղի է եղել, և հիվանդանոցում նրան կեսարյան հատում են արել: Մորը, սակայն, փրկել չի հաջողվել: Երեխայի վիճակը բավարար է գնահատվում:
Սա երկրում «խոզի գրիպից» մահվան արդեն 19-րդ հաստատված դեպքն է: Վարակվածների թիվը կրճատվել է՝ 100 հազար մարդու հաշվով 253-ի հասնելով:










