Իսպանիայում հունվարի 13-ին փոսն ընկած երեխայի որոնումները շարունակվում են. ամեն ինչ պարզ կդառնա այսօր
Երեկ երեկոյան Իսպանիայի Մալագա քաղաքի մոտակայքում փրկարարներին վերջապես հաջողվել է ավարտին հասցնել փոսն ընկած երեխային դուրս բերելու նպատակով թունել փորելու աշխատանքները, գրում է News Notizie գործակալությունը:
Յուլեն անունով 2 տարեկան տղան խաղալիս փոսն էր ընկել դեռևս հունվարի 13-ին, ինչից ի վեր տեղում անդադար աշխատում են փրկարարները՝ երեխային ողջ դուրս բերելու հույսով:
Հիշեցնենք, որ 110 մ խորությամբ և 25 սմ լայնությամբ փոսում երեխային հասնելու համար փրկարարները սկսել էին զուգահեռ թունել փորել, որը, սակայն, ձգձգվել էր նախ տեղանքում հողի անկայունության, ապա թունելում կարծր զանգվածի առկայության պատճառով:
Լրատվամիջոցների տվյալներով՝ այսօր ցերեկն արդեն պարզ կլինի՝ ողջ է արդյոք փոքրիկ Յուլենը, որն այս ընթացքում կյանքի նշաններ ցույց չի տվել: Ավելի վաղ փոսում հայտնաբերվել էր նրա մազափունջը:










