Սև ծովում փնտրում են հրդեհված երկու նավերի` անհետ կորած 9 նավաստիներին

04:51 • 22.01.19

Սև ծովում այրված երկու նավի անձնակազմի որոնողական աշխատանքներն իրականացնում է հինգ նավ: Խոշոր հրդեհից հետո 9 մարդ համարվում է անհետ կորած: Այդ մասին հայտնում է TASS-ը:

Աղբյուրի փոխանցմամբ` երեքշաթի առավոտյան որոնողական աշխատանքներին կներգրավվեն նաև ուղղաթիռներ: Նովոռոսիյսկի փրկարարական ծառայությունից հայտնել են, որ գիշերը եղանակը վատացել է, սկսվել է անձրև, ամպրոպ և ուժեղ քամի: Բարձր ալիքների առկայությունը դժվարացրել են Որոնողական աշխատանքները: Վատ եղանակը թույլ չի տալիս նաև տուժածներին ափ հասցնել:

Կերչի նեղուցում այրված «Մաեստրո» և «Կանդի» նավերի վրա ընդհանուր առմամբ գտնվել է 35 մարդ` հիմնականում Թուրքիայի և Հնդկաստանի քաղաքացիներ:

Պաշտոնական տվյալներով` երկու նավի վրա բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 11 մարդ, 9-ին` փնտրում են, 15-ին փրկել են և տեղափոխում են Ղրիմի հիվանդանոցներ: