Կերչի նեղուցում զոհված ծովագնացների թվում Հնդկաստանի քաղաքացիներ կան, զոհերի թիվը հասել է 14-ի (տեսանյութ)
Նախօրեին Կերչի նեղուցում երկու նավերի վրա բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թվում Հնդկաստանի երկու քաղաքացի կա, այս մասին հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով Ղրիմի արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրին:
Հայտնի է, որ հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տանզանիայի դրոշի տակ նավարկող երկու նավերի վրա եղել է 31 մարդ, որոնցից 16-ը՝ Թուրքիայի քաղաքացի:
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմար Չելիքը նշել էր, որ թեև նավերը Տանզանիայի դրոշի տակ էին նավարկում՝ չի բացառվում, որ դրանք պատկանած լինեն Թուրքիայի քաղաքացու:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, հրդեհը բռնկվել է նավերից մեկի վրա տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Նշվում է, որ պայթյունից հետո նավերից մեկի վրա բռնկված կրակն արագ տարածվել է մյուս նավի վրա:










