Մեքսիկայում խողովակաշարի պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 90-ը
Մեքսիկայում խողովակաշարի պայթյունի հետևանքով զոհերի թիվը շարունակում է աճել, և այն արդեն գերազանցել է 90-ը: Այդ մասին հայտնել է Իդալգոյի նահանգապետ Օմար Ֆայադը:
«Իրավիճակը, ցավոք, փոխվել է, այրվածքներից մահացել է 91 մարդ», - ասել է Ֆայադը` Imagen ռադիոկայանի եթերում:
Նրա խոսքով` 52 հոգի ներկայում բուժում են ստանում հիվանդանոցներում:
Մեքսիկայի գլխավոր դատախազ Ալեխանդրո Գերտց Մաներոն հայտարարել է, որ այս շաբաթ սկսվելու են տարբեր պաշտոնյաների հարցաքննությունները` պարզելու կատարվածին նրանց հնարավոր մեղավորությունը:
Հիշեցնենք, որ հունվարի 18-ի երեկոյան Մեքսիկայի Իդալգո նահանգում պայթել է Տուսպան-Տուլա խողովակաշարը, ապա ապա հրդեհ է բռնկվել: Դեպքը տեղի է ունեցել, երբ հարյուրավոր մարդիկ հավաքվել են` տարաներով վառելիք գողանալու:










