Ռուս զինվորականները Սիրիայի տարածքում ահաբեկիչներից մնացած զենքի պահեստ են հայտնաբերել
Ռուս զինվորականները Սիրիայի տարածքում հակատանկային զենքով լի պահեստ են հայտնաբերել, այս մասին հայտնել է ՌԴ ԶՈւ ներկայացուցիչ Վալերի Շկոլնիկը, գրում է lenta.ru-ն:
Հայտնի է, որ մեծ քանակությամբ զենքը թաղված է եղել Դերաա նահանգի տարածքում, այն պատկանել է հանձնված ահաբեկիչներին: Գտնվել են հակատանկային նռնակներ, հակատանկային նռնականետ, հակատանկային TOW-2 հրթիռի կոնտեյներ, ինչպես նաև ինքնաշեն ձեռքի նռնակներ:
Բացի այդ, ստորգետնյա պահեստում առկա են եղել համազարկային կրակի ռեակտիվ համակարգի համար նախատեսված 122 միլիմետրանոց արկեր, 120 միլիմետրանոց ականներ և այլն:
Շկոլնիկի հավաստմամբ՝ մոտ ապագայում գտնված զենքը կոչնչացվի:










