Լոռու մարզում բախվել են ВАЗ 2106-ը և ВАЗ 2110-ը. կան վիրավորներ. shamshyan.com

04:53 • 23.01.19

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 20-ին Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի փաստով:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com կայքը, նշված օրը ժամը 21:00-ի սահմաններում Լոռու մարզի Գյուլագարակ գյուղի վերջնամասում բախվել են ВАЗ 2106 մակնիշի 10 UO 250 համարանիշի և ВАЗ 2110 մակնիշի 35 TG 163 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 06-ի վարորդն ու ուղևորը տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։