Թուրքական ԶՈւ-ի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրինում պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր և վիրավորներ. լրատվամիջոցներ
Թուրքական ԶՈւ-ի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրինում այսօր հուժկու պայթյուն է որոտացել, այս մասին հաղորդում է diken.com.tr կայքը:
Նշվում է, որ պայթյունը կարող է իրականացված լինել պայթուցիկներով բեռնված մեքենայի միջոցով: Առայժմ որևէ ահաբեկչական խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:
Sky News Arabia-ն հաղորդում է բազմաթիվ վիրավորների և 3 զոհի մասին: Արաբական մամուլը նշում է, որ պայթյունն իրականացրել է տարածքում գործող և Թուրքիայի աջակցությունը վայելող ծայրահեղական խմբավորումներից մեկը:
Հիշեցնենք, որ 2017 թվականի հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Թուրքական ԶՈւ-ն Աֆրինի կենտրոնը գրավել է մարտի 18-ին:










