Վարչապետի աշխատակազմի տարեկան բյուջեից տնտեսած և պետբյուջե վերադարձրած գումարը կազմում է ամբողջ տարեկան բյուջեի 13.05%-ը. Է. Աղաջանյան
Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ 2018 թ. վարչապետի աշխատակազմի տարեկան բյուջեով նախատեսված գումարից տնտեսած և պետբյուջե վերադարձրած գումարը կազմում է ամբողջ տարեկան բյուջեի 13.05%-ը:
«2018թ.ՀՀ վարչապետի աշխատակազմի տարեկան բյուջեով նախատեսված (դրամաշնորհներն ու վարկային ծրագրերը հանած) 7 818 000 000 ՀՀ դրամից տնտեսվել և պետական բյուջե է վերադարձվել 1 021 000 000 ՀՀ դրամ, որը կազմում է ամբողջ տարեկան բյուջեի 13.05%-ը»,-գրել է կառավարության աշխատակազմի ղեկավարը։










