Բրազիլուհին ծննդաբերել է Հռոմի օդանավակայանում
Բրազիլացի ուղևորուհին ծննդաբերել է Հռոմի Ֆյումիչինո օդանավակայանում: Ինչպես հաղորդում է Euromag-ը, Կրիստինա Վիդիանի դե Խեսուս Սանտոսը Հռոմից Սան Պաուլո թռչելիս է եղել:
Երկունքի ցավերը սկսվել են ինքնաթիռի վայրէջքից առաջ: Ծնունդն ընդունել են օդանավակայանի շտապ բուժօգնության բաժանմունքի աշխատակիցները:
Այժմ մայրն ու նորածինը գտնվում են իտալական մայրաքաղաքի խոշոր շրջաններից մեկի՝ Օստիայի հիվանդանոցում: Նշվում է, որ ծննդաբերությունն անցել է առանց բարդությունների:










