Կանադայում բեռնատար գնացքը դուրս է եկել գծերից և բռնկվել
Կանադայի Սասկաչևան նահանգում բեռնատար գնացքի շուրջ 10 վագոն դուրս է եկել ռելսերից: Այս մասին հաղորդում է CBC հեռուստաալիքը՝ նշելով, որ կատարվածի հետևանքով տուժածներ չկան:
Միջադեպը տեղի է ունեցել Սասկատուն քաղաքից դեպի հյուսիս գտնվող երկաթգծում: Գնացքի՝ ռելսերից դուրս գալուց հետո մի քանի վագոն հրդեհվել է վառելիքի արտահոսքի պատճառով:
Ինչպես հայտնել են Canadian National Railway ընկերությունից, որին պատկանում է գնացքը, ոչ ոք չի տուժել: Ընկերությունից հայտնել են, որ մոտ 50 վագոնից բաղկացած գնացքը հացահատիկ է տեղափոխելիս եղել, և վտանգավոր բեռ դրանցում չի եղել:
Վթարի հետևանքով փակվել է երկաթգիծը հատող մայրուղին: Կրակի մարման աշխատանքներին մի քանի մարտական հաշվարկ է մասնակցում: Վթարի պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում:










