Մեծ Բրիտանիայում խաբեբաներն իրենց վարած ճոխ կյանքից լուսանկարներ են հրապարակել սոցցանցերում և ձերբակալվել
Մեծ Բրիտանիայի Էսսեքս կոմսությունում խաբեբաները 30 մարդուց ավելի քան 400 հազար ֆունտ ստեռլինգ են շորթել, որից հետո սոցցանցերում տեղադրել են իրենց ճոխ կյանքի լուսանկարները և ձերբակալվել, գրում է Essex Live-ը:
Խաբեբաներն իրենց զոհերին համոզել են ալմաստի բիզնեսի մեջ ներդրումներ անել՝ այդ նպատակով թռուցիկներ և վեբ կայք ստեղծելով:
Ոստիկանությունը 12 հոգուց բաղկացած խմբավորման անդամների դեմ հետաքննություն էր սկսել դեռ 2015թ.-ին: Խմբավորման վերջին 5 անդամները հայտնաբերվել և ձերբակալվել են միայն այժմ՝ 2019թ.-ի հունվարին:
Էսսեքսում և Քենթում ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչության գլխավոր քննիչ Լի Մորտոնը գործը բարդ է անվանել և շնորհակալություն հայտնել իր թիմին հետաքննությանն աջակցելու համար:










