Եվրախորհրդարանում կհարգեն Հոլոքոստի զոհերի հիշատակը

13:25 • 23.01.19

Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվան ընդառաջ Եվրախորհրդարանում կհարգեն նացիստական տարիներին զոհված հրեաների հիշատակը, հաղորդում է РИА Новости-ն՝ Եվրոպական հրեական կոնգրեսի (ԵՀԿ) մամուլի ծառայությանը հղումով:

Միջոցառման պատվավոր հյուրերի շարքում կլինեն Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին, ԵՀԿ նախագահ Վյաչեսլավ Կանտորը, այլք: Վերջիններս հանդես կգան ուղերձով:  

«Եվրախորհրդարանի նախագահի անձնական հովանու ներքո անցկացվող միջոցառման նպատակն է հարգել Հոլոքոստի ժամանակ զոհված անձանց հիշատակը և սերունդներին փոխանցել, թե որքան կարևոր է իմանալ և հիշել անցյալը, որպեսզի պահպանել պատմական հիշողությունը, կանխել ապագայում նման ողբերգության կրկնությունը և նեոնեզիզմի տարածումը ժամանակակից Եվրոպայում»,- հայտնել են Եվրոպական հրեական կոնգրեսից:

Հիշեցնենք, որ 2005թ.-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հունվարի 27-ը հռչակել է Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օր: Օրվա ընտրությունը կապված է Կարմիր բանակի կողմից Աուշվից-Բիրկենաու համակենտրոնացման ճամբարի ազատագրման հետ: